Տարածաշրջան12:50, 22 Դեկտեմբեր 2015
Դիարբեքիրի Սուր շրջանում այս տարի 157 խաղաղ բնակիչ է սպանվել. ընդդիմադիր կուսակցության զեկույցը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորներ Հիլմի Յարայըջըն և Իլհան Ջիհանները կուսակցության ղեկավարության հանձնարարությամբ զեկույց են կազմել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն -PKK) զինյալների և թուրք ուժայինների միջև տեղի ունեցած և դեռ շարունակվող բախումների մասին:
Թուրքական «internethaber.com» կայքի հաղորդմամբ` զեկույցի համահեղինակ Յարայըջըն ուսումնասիրության վերաբերյալ որոշ մանրամասներ է պատմել թուրքական «Hurriyet» թերթին:
Զեկույցում նշվում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սուր շրջանում թուրք ուժայինների և ՔԲԿ-ի զինյալների ու նրանց համակիրների բախումների հետևանքով մահացել է ընդհանուր առմամբ 523 մարդ: Մահացածներից 171-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են, 195-ը` քուրդ զինյալ, իսկ 157-ը` խաղաղ բնակիչ:
Զեկույցում ասվում է, որ եթե նախկինում բախումները տեղի էին ունենում սարերում ու դաշտավայրերում, ապա վերջին շրջանում քաղաքային բնակավայրերն են վերածվել պատերազմի թատերաբեմի և պետք է այս բախումների դեմն առնել, քանի դեռ դրանք ինտենսիվ պատերազմի չեն վերածվել:
Բախումների հետևանքով Թուրքիայի ներսում 200 հազար մարդ փախստական է դարձել: Միայն Սուր շրջանի` պարետային ժամ հայտարարված թաղամասերում բնակվող 24.000 մարդուց 22.000-ը լքել են իրենց տները:
Վերջին 2 շաբաթում Սուրում փակվել է 361 խանութ ու արհեստանոց, 50-նն էլ փոխել է գործունեության վայրը:
Զեկույցը կազմողները զրուցել են նաև տեղի բազմաթիվ բնակիչների հետ, որոնք պատմել են քուրդ բնակիչների նկատմամբ թուրք ուժայինների վիրավորական ու նվաստացնող վերաբերմունքի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |