Տարածաշրջան11:38, 22 Դեկտեմբեր 2015
Դիարբեքիրում քուրդ զինյալները սպանել են ևս մեկ թուրք զինվորի

Դեկտեմբերի 21-ին` երեկոյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների և թուրքական անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել:
Թուրքական «haberler» լրատվական կայքի փոխանցմամբ` բախման ժամանակ քուրդ գրոհայինների կողմից նախապես տեղադրված ինքնաշեն ռումբի պայթելու հետևանքով սպանվել է թուրք պայմանագրային զինծառայող Բիրքան Գյունդուզը: Դեպքից հետո քուրդ գրոհայինները դիմել են փախուստի: Նրանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ օպերացիաները շարունակվում են: Մահացած Գյունդուզը ծնունդով Թուրքիայի Գիրեսուն քաղաքից էր:
Նշենք, որ վերջին ժամանակներս Սուրում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների ուժեղացման հետևանքով, շրջանում հայտարարվել էր պարետային ժամ: Այն մինչ այժմ շարունակվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |