Տարածաշրջան10:16, 22 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի մեջլիսի նախագահը Ադրբեջանի վարչապետի հետ խոսել է Արցախյան հիմնախնդրից

Ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնախնդրին:
Ըստ թուրքական «Haber8» լրատվական կայքի` Քահրամանը, նշելով, որ Արցախի հիմնախնդիրը բոլորի հիմնախնդիրն է, ասել է. «Մենք այն ընդունում ենք, որպես մեր սեփական խնդիրը: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ կապված այդ խնդիրը լուծվի միջազգային իրավունքին համապատասխան»:
Քահրամանը նշել է, որ հարցի լուծման ուղղությամբ որոշակի ցուցադրական քայլեր են կատարվում, բայց վերջնական քայլ չի կատարվում ու նորից հետընթաց է գրանցվում:
Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այդ հարցը պարտադիր լուծում է պահանջում, և իրենք կշարունակեն աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |