• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 09:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:51, 23 Դեկտեմբեր 2015

Դեմիրթաշը՝ Լավրովին. «Ռուսական ինքնաթիռի խոցումը սխալ էր»

Դեմիրթաշը՝ Լավրովին. «Ռուսական ինքնաթիռի խոցումը սխալ էր»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Cnnturk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Լավրովն ասել է, որ Սիրիայի կառավարության ցանկությամբ այդ երկրի հակաահաբեկչական պայքարում ներգրավված Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել  բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և նմանատիպ ծայրահեղական խմբավորումների դեմ:

«Մենք տեղյակ ենք, որ Իրաքի և Սիրիայի քրդերն ԻՊ-ի դեմ պայքարող ուժերի շարքում են: Նրանք Իրաքի և Սիրիայի զինված ուժերի հետ միասին են գործում՝ պայքարելով իրենց տներում ու հողերում ապրելու իրավունքի համար»,- ընդգծել է Լավրովը:

Անդրադառնալով ռուս-թուրքական լարված հարաբերություններին՝ Լավրովն ասել է, որ Թուրքիայի կառավարության հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը ոչ մի կերպ չի տարածվում թուրք ժողովրդի վրա:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ են հաշվի առնել Սիրիայի հարցով Դեմիրթաշի գնահատականները:

Հանդիպման ընթացքում Դեմիրթաշը նշել է, որ բազմակարծության և ժողովրդավարության համար պայքարող իրենց կուսակցութունը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին:  Դեմիրթաշը, նշելով, որ ցավալի է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, շեշտել է, որ իր կուսակցությունն ընդդիմադիր լինելով հանդերձ քաղաքական լարվածություններից օգուտ քաղելու նպատակ չի հետապնդում:

Ըստ Դեմիրթաշի՝ թուրքական օդուժի կողմից Ռուսաստանին պատկանող ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցումը սխալ էր:

«Երկրների միջև խնդիրներ, ճգնաժամներ կարող են առաջանալ, սակայն դիվանագիտական ուղիները պիտի բաց լինեն, և խնդիրները պիտի երկխոսությամբ լուծվեն: Կարծում եմ, որ այս պահից սկսած Թուրքիա-Ռուսաստան ճգնաժամը պետք է լուծել այնպես, որ երկու հասարակությունները և ժողովուրդները վնաս չկրեն»,-նշել է Դեմիրթաշը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}