Տարածաշրջան07:43, 23 Դեկտեմբեր 2015
Թուրքիա. բանակում չծառայելու դիմաց՝ 1000 եվրո

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Համաձայն նոր օրենքի` արտագնա աշխատանքի մեկնած կամ այլ հանգամանքներով արտերկրում ժամանակավորապես բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց կվճարեն 1000 եվրո, ներկայիս 6000 եվրոի փոխարեն:
Ըստ ներկայացված օրինագծի` արտասահմանում գտնվող Թուրքիայի զինապարտ քաղաքացիները կարող են դիմել այդ երկրներում գործող Թուրքիայի ներկայացուցչություններ և դրանց միջնորդությամբ դիմել իրենց զինկոմիսարիատներին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 1000 եվրո գումար փոխանցելուց հետո կհամարվի, որ նրանք անցել են իրենց զինվորական ծառայությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |