Տարածաշրջան07:21, 24 Դեկտեմբեր 2015
Մարդինում հայտարարված պարետային ժամն ավարտվել է

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում թուրք-քրդական բախումների պատճառով հայտարարված պարետային ժամը դեկտեմբերի 24-ին ավարտվել է: Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով Նուսայբինի ղեկավարություն կողմից արված հայտարարությանը, նշում է, որ պարետային ժամն ավարտվել է Թուրքիայի ժամանակով ժամը 10:00-ից սկսած:
Նշվում է, որ պարետային ժամի ընթացքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ թուրքական ուժերի կողմից սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) 14 զինյալ, վիրավորվել` 2-ը: Իսկ թուրքական կողմից նշյալ բախումներում 5 ոստիկան է վիրավորվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ժամանակով ժամը 16:00-ից սկսած պարետային ժամ էր հայտարարվել Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի մի շարք թաղամասերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |