Տարածաշրջան10:47, 25 Դեկտեմբեր 2015
Արաբական պետություննների լիգան քննադատել է թուրքական զորքերի ներխուժումը Իրաքի տարածք

Դեկտեմբերի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունեցել Արաբական պետությունների լիգայի անդամ-երկրների(ԱՊԼ) արտգործանխարարների նիստ, որի ժամանակ քննարկվել է թուրքական զորքերի կողմից Իրաքի տարածքի ներխուժման հարցը:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, արտաքին գործերի նախարարները քննադատել են թուրքական զորքերի ներկայությունը Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում: Նրանք շեշտել են, որ դա արաբական աշխարհի անվտանգության համար սպառնալիք է:
Մասնավորապես, ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ահմեդ Բին Հելին ընդգծել է, որ թուրքական զորքերի ներկայությունը Իրաքի տարածքում ավելի է վատթարացնում առանց այդ էլ տարածաշրջանում ստեղծված քաոսային իրավիճակը: Ըստ նրա` Թուրքիայի վերոնշյալ քայլը ոչ մի կերպ չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Դա Իրաքի սուվերենության խախտում է:
«Թող Թուրքիայի զորքերը անհապաղ դուրս գան Իրաքից»,-ասել է Հելինը
Վերջինս տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Իրաք, Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց ունեցան, ինչից հետո թուրքական զորքերը սկսեցին հեռանալ Բաշիքա շրջանից, տեղափոխվելով մոտակայքում գտնվող այլ շրջան:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` Փաշմերգայի, զորաջոկատները մարզելու նպատակով արդեն 2 տարի Բաշիքայում գտնվող որոշակի քանակով թուրք զինվորականների թիվը կտրուկ ավելացնելը, ըստ թուրքական կողմի, կրկին մարզելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը արդյունավետ դարձնելու նպատակ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |