Տարածաշրջան08:36, 28 Դեկտեմբեր 2015
Շըրնաքում PKK-ականները պայթեցրել են թուրքական զրահապատ մեքենա. կա 3 զոհ

Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանի Նուր թաղամասում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են թուրքական արտադրության «Kobra» տիպի զրահամեքենա:
Ինչպես հայտնում է թուրքական «milliyet» պարբերականը, պայթյունի հետևանքով սպանվել են 3 թուրք զինվոր: Եվս 1 թուրք զինվոր ու 1 ոստիկան վիրավորվել են: PKK-ի գրոհայինները նախապես էին տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարքը տվյալ ճանապարհահատվածում:
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբն իր տարածած պաշտոնական հայտարարությամբ հաստատել է լուրը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ վիրավորվծ զինվորի և ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |