Տարածաշրջան11:38, 05 Հունվար 2016
Թուրքիան Իրանին և Սաուդյան Արաբիային ուղղված կոչում քննադատել է միայն իրանական կողմին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է վերջին օրերին Սաուդյան Արաբիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առաջացած լարվածությանը:
Միջանկյալ նշենք, որ լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա հայտնի աստվածաբան Նիմր ան- Նիմրըն:
Թուրքական «haberler» լրատվական կայքի իրազեկմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ կոչ է արվել երկու երկրներին նվազեցնել առկա լարվածությունը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության վրա:
Բացի դրանից հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում և Մեշհեդ քաղաքում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունների վրա իրականացված հարձակումները` նշելով, որ Վիեննայի հռչակագրի համաձայն բոլոր երկրները պարտավոր են ապահովել իրենց տարածքում գտնվող դիվանագիտական անձնակազմերի անվտանգությունը:
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հայտարարության մեջ որևէ հիշատակություն չկա Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկված 47 անձանց մասին, որոնց թվում է եղել նաև հայտնի շիա աստվածաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |