Տարածաշրջան11:55, 06 Հունվար 2016
Sabah-ը հրապարակել է PKK-ին օժանդակող երկրների ցանկը․ Հայաստանը 13-րդն է

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք իբրև աջակցում են «Քուրդիստանի բանվորական կուսկացությանը» (ՔԲԿ-PKK)։
Առաջին հորիզոնականում է Ռուսաստանը, որը ըստ իշխանամետ թերթի, ՔԲԿ-ին մատակարարում է ՌՊԳ տիպի նռնականետեր, 60մմ ականանետեր, զինամթերք, հեռակառավարվող ականներ, գիշերային տեսողության սարքեր, Կալաշնիկով տեսակի ինքնաձիգեր։
Ըստ կայքի պնդումների՝ ՔԲԿ-ին մատակարարվող Կալաշնիկով տեսակի ինքնաձիգերի 70 տոկոսը, իսկ հրթիռների 65 տոկոսը ռուսական արտադրության են։
«Անգլիան իր բեռնափոխադրող ինքնաթիռներով ՔԲԿ-ին մատակարարում է ականանետեր, իսկ ՔԲԿ-ից առգրավված ինքնաձիգների մի մասը բրիտանական արտադրության է»,-պնդում է Sabah-ը։
Գերմանիան, ըստ թուրքական թերթի պնդման, հրթիռներ է մատակարարում, ինչպես նաև կրթություն է տալիս ՔԲԿ-ականներին։
ԱՄՆ-ն ՔԲԿ-ին օժանդակում է տարբեր տեսակի զինատեսակներով՝ հատկապես ռումբերով։
ՔԲԿ-ին օժանդակողների շարքում նշվում են նաև Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Իսրայելը, Սիրիան, Իրաքը, Հոլանդիան, Բելգիան, Հունաստանը, Ֆրանսիան, Դանիան, Սերբիան։
Ցանկում 13-րդ տեղում Հայաստանն է։ Թուրքական իշխանամետ թերթը գրում է, թե ՔԲԿ-ականները «ահաբեկչական կրթություն» են ստանում Հայաստանի հետախուզական ստորաբաժանումների կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |