Տարածաշրջան09:25, 07 Հունվար 2016
Թուրքիայից արտաքսվող սիրիացի փոքրիկը ինքնաթիռում մահացել է

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ապաստանած Սիրիայի քաղաքացի Իմամ Մահիև անունով կնոջը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը անդամակցության կասկածանքով, 5 ամսական որդու՝ Մուհամմեդ Էմին Մահիևի հետ միասին երկրից արտաքսելու որոշում է կայացվել:
Թուրքական իշխանությունները որոշել են կնոջը Ֆրանսիա արտաքսել: Ուստի Մահիևին, որդու հետ միասին Գազիանթեփից տեղափոխել են Ստամբուլ, որտեղից էլ վերջիններս պետք է մեկնեին Ֆրանսիա: Միայն թե Գազիանթեփ-Ստամբուլ թռիչքի ընթացքում սիրիացի փոքրիկը ինքնաթիռում մահացել է:
Ըստ թուրքական «Դողան» գործակալության տեղեկության՝ 5 ամսական Մուհամմեդ Մահիևը ինքնաթիռ նստելուց առաջ վատառողջ է եղել, իսկ օդում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և վերջինս կյանքը փրկել չի հաջողվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |