Տարածաշրջան11:10, 12 Հունվար 2016
Անկարայում ԱՄՆ դեսպանի արձագանքը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին

Թուրքիայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասսը դեսպանատան` «Twitter» սոցիալական ցանցի էջում կատարած գրառմամբ արձագանքել է Ստամբուլի Սուլթահահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունին:
Ըստ CNNTurk լրատվական ծառայության` դեսպանը մասնավորապես նշել է. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերին: Մեր սիրտը պայթյունից տուժած մարդկանց հետ է»:
Հաղորդվում է նաև, որ պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շտապ հանդիպել է ներքին գործերի նախարար Էֆքան Ալիի հետ, ինչից անմիջապես հետո անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դեռևս չպարզված հանգամանքներում Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 15 մարդ: Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |