Տարածաշրջան13:09, 12 Հունվար 2016
Գերմանիան կոչով դիմել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներն ու վիրավորվածները հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են: Թուրքական «Karar.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:
«Այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր են եղել: Պայթյունը մեծ վնաս է հասցրել: Ստամբուլում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հրապարակներից, մարդաշատ և զբոսաշրջային վայրերից: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 քաղաքացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը իրականացրել է մահապարտը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |