Քաղաքական13:23, 12 Հունվար 2016
Էրդողան. «Ռուսաստանի գործողություններն ավելի են խորացնում տարածաշրջանային խնդիրները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 8-րդ համաժողովում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Ռուսաստանի հետ սրված հարաբերություններին:
Էրդողանը ելույթի ժամանակ պնդել է, որ Ռուսաստանը տարածաշրջան է մտել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով, սակայն Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ուղղված չեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի գործողություններն ավելի են խորացնում տարածաշրջանային խնդիրները: Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը համարել է վտանգավոր, որը խնդիր է ամբողջ աշխարհի համար:
Ըստ թուրքական «Ajanshaber» լրատվականի տեղեկատվության՝ Թուրքիայի նախագահը խոսել է նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի ճգնաժամային հարաբերությունների մասին՝ նշելով, որ Իրանը փորձում է վտանգավոր գործընթաց հրահրել:
«Այնտեղ (Սաուդյան Արաբիայում) մահապատժի է ենթարկվել մի մարդ, որի մասին ասում են, թե այաթոլլահ է եղել, և նրա հետ առնչվող ևս 43 հոգի, որոնք կապ են ունեցել Ալ-Քաիդայի հետ: Իրանում այնքան մարդ է մահապատժի ենթարկվում, սրանց մասին ի՞նչ կասեն»,- հարցադրում է արել Էրդողանը՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիայում շիա հոգևորականի մահապատժին Իրանի սուր արձագանքը:
Էրդողանն համաժողովին մասնակից դիվանագետների ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային և միջազգային այն խնդիրների վրա, որոնց Թուրքիան պետք է ուշադրությամբ հետևի: Ահաբեկչության դեմ պայքարի, «Զուգահեռ կառույցի» (նկատի ունի իսլամի քարոզիչ թուրք միլիարդատեր Ֆեթուլլա Գյուլենի հիմնած գյուլենական շարժումը) հետ միասին Էրդողանը նշել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:
«Պնդումները, թե Թուրքիան աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, սահմանափակում է մամուլի ազատությունը և նմանատիպ այլ պնդումներ շրջանառության մեջ են դրվում նույն շրջանակների կողմից: Աշխարհում Թուրքիայի դեմ հրապարակվող լուրերի հետևում կանգնած է «Զուգահեռ կառույցը» և նրանց հետ կապ ունեցող անձինք»:
Նշենք, որ Էրդողանը և թուրք բարձրաստիճան այլ պաշտոնայաններ բազմիցս հայտարարել են, թե «Զուգահեռ կառույցը» համագործակցում է հայկական լոբբիստական ուժերի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |