Տարածաշրջան12:12, 12 Հունվար 2016
Էրդողան. «Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտը:
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին Էրդողանը հայտնել է դեսպանների 8-րդ համաժողովում ելույթի ընթացքում:
Էրդողանը նշել է, որ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ահաբեկչությունը կանխելու համար հարկավոր է դրա դեմ միասնաբար պայքարել: Նա վստահեցրել, որ Թուրքիան շարունակելու է ահաբեկչության դեմ իր վճռական և սկզբունքային պայքարը:
Էրդողանն ընդգծել է, որ իրենք ահաբեկչական խմբավորումների միջև տարբերություն չեն դնում: «Մեզ համար ԻՊ-ի («Իսլամական պետություն»), PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն») կամ PYD-ի (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») միջև տարբերություն չկա: Այս տարածաշրջանում գործող բոլոր ահաբեկչական կազմակերպությունների հիմնական թիրախը Թուրքիան է»,- հավելել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |