Մշակութային08:05, 12 Հունվար 2016
Հայկական «Ոմանք» և հունական «Tatavla Keyfi» խմբերը համերգ կտան Ստամբուլում

Հունվարի 13-ին պոլսահայ հայտնի «Ոմանք» երաժշտական խումբը Թուրքիայում գործունեություն ծավալող հունական «Tatavla Keyfi» խմբի հետ համատեղ համերգ է տալու Ստամբուլի Շիշլի շրջանի մշակութային կենտրոնում:
Ըստ թուրքական «Gerçek gündem» լրատվական կայքի` համերգի ընթացքում կհնչեն միայն հայերեն և հունարեն լեզվով երգեր:
Համերգի ավարտին դահլիճում գրքերի տաղավար կբացվի, որտեղ կներկայացի հունարեն ու թուրքերեն գրքեր հրատարակաող «İstos» և հայերեն ու թուրքերեն գրքեր հրատարակող «Aras» հրատարակչության գրքերը:
«Ոմանք»-ը Ստամբուլում այլընտրանքային երաժշտական խումբ է, որը փորձում է այսօր փոքրամասնություն դարձած հայության մշակույթի, լեզվի և տարածքների մասին տեղեկություններ տալ աշխարհին։ «Ոմանք»-ի հիմքում ընկած է ավանդական հայկական երաժշտությունը, սակայն խումբը փորձում է ընդլայնել իր սահմանները՝ կատարելով Սայաթ-Նովայից մինչև Արտո Թունջբոյաջյան, երգերի վերածելով Դանիել Վարուժանի բանաստեղծությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |