Քաղաքական08:52, 12 Հունվար 2016
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր. «Քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը «IMC» հեռուստաընկերության եթերում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` մեղադրելով նրանց քրդերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված պատգամավորը նշել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիրները Հայոց ցեղասպանությունը իրականացնողներն են, որոնք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին:
Փայլանի դիտարկամամբ այսօր ևս քրդերի պահանջներին ի պատասխան նրանց նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում:
«Այսօր տեղի ունեցող իրադարձությունները ես նմանեցնում եմ 1913-1914 թթ. դեպքերին: Բնականաբար, հետևանքները նույնը չեն լինի, ինչ եղավ հայերի հետ, քանի որ քրդերը այսօր կազմակերպված են և ուժեղ: Սակայն, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները շատ անգութ են: Նրանք փորձում են քրդերով բնակեցված շրջաններն ամայացնել: Ես Սուրի շրջան գնացի: 1913 թվականին Սուրը շրջապատված էր տանկերով հրանոթներով: 100 տարի անց իշխանությունները Սուրում նույն իրավիճակն են ստեղծել: Այսօր էլ այդ շրջանը շրջապատված է տանկերով ու հրանոթներով», -ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |