• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:30, 13 Հունվար 2016

Շըրնաքում և Դիարբեքիրում հունվարի 12-ին 16 քուրդ զինյալ է սպանվել

Շըրնաքում և Դիարբեքիրում հունվարի 12-ին 16 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ՝  Շըրրնաք և Դիարբեքիր նահանգներում հունվարի 12-ին 16 քուրդ զինյալ է սպանվել: Զինված ուժերի պաշտոնակայքում (tsk.tr) տեղ գտած լուրի համաձայն՝  Շըրնաքի Ջիզրե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ - PKK) խմբավորման դեմ իրականացված գործողության ժամանակ սպանվել է 9 քուրդ զինյալ, բացի այդ՝  վնասազերծվել է երկու ինքնաշեն ռումբ, առգրավվել Կալաշնիկով տեսակի մեկ հրացան, մեկ ատրճանակ, երկու որսորդական հրացան և 12 փամփուշտ:

Ընդհանուր առմամբ Ջիզրեյում մինչ օրս 277 քուրդ զինյալ է սպանվել:

Իսկ նույն նահանգի Սիլոփ շրջանում հունվարի 12-ին իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ վնասազերծվել է 32 ինքնաշեն ռումբ և առգրավվել որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը Շանլըուրֆայում 1 քուրդ զինյալ ինքնակամ հանձնվել է թուրքական անվտանգության ուժերին: Եվս 21 հոգի ձերբակալվել է՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ/DAİŞ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով:

Իսկ Քիլիսում նույն կասկածանքով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող 8 անձ, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով Թուրքիայից Սիրիա անցնել:

Դիարբեքիր նահանգում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում 7 քուրդ զինյալ է սպանվել: Այսպիսով, այս շրջանում սպանված քուրդ զինյալների ընդհանուր թիվը հասնում է 94-ի: Միաժամանակ վնասազերծվել է երկու ինքնաշեն ռումբ, քանդվել են քուրդ զինյալների կառուցած բարիկադները, առգրավվել է որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք:


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}