Տարածաշրջան07:03, 14 Հունվար 2016
Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 2.5 միլիոնի

Թուրքիայի ներքին գործերի նախարարության փախստականների վարչության պետ Աթիլլա Թորոսը հայտարարել է, որ երկրում սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոն 523.554-ի, որոնցից 279.574-ը գտնվում է ներգաղթյալների համար հիմնված ճամբարներում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 813.599 փախստական էլ ապաստանել է Եվրոպայում:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Թորոսը հայտնել է, որ բազմաթիվ փախստականներ մահանում են Միջերկրական ծովում վերջիններին տեղափոխող լաստանավերի խորտակման հետևանքով:
«Ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցնեի` միջերկրածովյան ջրերում 2014 թվականին մահացել է 3.279, իսկ 2015-ին` 3.771 փախստական»-, ասել է թուրք պաշտոնյան՝ արձանագրելով, որ փաստորեն Միջերկրական ծովը փախստականների համար վերածվել է գերեզմանոցի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |