Տարածաշրջան07:59, 15 Հունվար 2016
Ստամբուլի հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Թուրքական «Habertürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ շուրջ 60կգ կշռող կափարիչը օդ է նետվել:
Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում սարսափ և խուճապ է առաջացել: Դեպքի վայր են կանչվել ոստիկանության, ինչպես նաև Ստամբուլի ջրամատակարարման և գազամատակարարման ծառայությունների աշխատակիցները:
Վերջիններիս կատարած հետազոտությունների արդյունքնում առաջ է քաշվել այն վարկածը, որ պայթյունի պատճառ կարող էր լինել կոյուղում մեթան գազի կուտակումը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |