Տարածաշրջան09:00, 15 Հունվար 2016
Առաջիկա 4 տարում Թուրքիայում նախատեսվում է 165 նոր բանտ բացել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը երկրի բանտերում և կալանավայրերում տիրող վիճակի մասին տվյալներ է ներկայացրել խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովին:
«Cnnturk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արդարադատության նախարարության բանտերի և կալանավայրերի հարցերով պատասխանատու Յավուզ Յըլդըրըմի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2016թ. հունվարի 13-ի դրությամբ 180.176 հոգու համար նախատեսված բանտերում կա 179.611 կալանավոր և դատապարտյալ:
Ըստ ներկայացված տվյալների՝ կալանավայրերում գտնվող 179.611 հոգուց 140.035–ը դատապարտյալ է, 13.882-ը՝ բանտարկյալ, 25.694-ը՝ կալանավոր: Նրանցից 170.759-ը տղամարդ են, 6.468-ը՝ կանայք: Դատապարտյալների և կալանավորների մեծ մասը քրեական հանցագործներ են, նրանց թիվը կազմում է 169.400: Հաջորդը՝ «ահաբեկիչներն են»՝ 8.044 մարդ, իսկ 2.167 հոգի պատիժ է կրում կազմակերպված հանցագործություն կատարելու համար:
Նախարարության ներկայացուցչի խոսքերով Թուրքիայի բանտերը գրեթե լիքն են և դրանց գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար առաջիկա 4 տարում նախատեսվում է 165 նոր բանտ բացել և 131 հին բանտ փակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |