Տարածաշրջան10:12, 16 Հունվար 2016
Դիարբեքիրում տեղի ունեցած բախումների ժամանակ թուրքերը տվել են 1 զոհ, 7 վիրավոր

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնական Սուր շրջանում շարունակվում են բախումները թուրք ուժայինների և երկրում ահաբեկչական հայտարարված ու արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:
Թուրքական «Turkiyegazete» լրատվական կայքը, հղում անելով երկրի զինուժի գլխավոր շտաբին, գրում է, որ հունվարի 15-ի լույս 16-ի գիշերվա ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ մարտերի ժամանակ սպանվել է 1 թուրք զինվորական, վիրավորվել` 7-ը:
Քրդական կողմի հնարավոր կորուստների մասին տեղեկություններ չի հաղորդվում:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին պարետային ժամի (փողոց դուրս գալու արգելք) հայտարարման հետ սկսած բախումների հետևանքով Սուր շրջանում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքները: Լուրջ վնասներ են կրել մզկիթներն ու հանրային նշանակության այլ շինությունները: Բնակչության մեծ մասը հեռացել է տներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |