• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:08, 18 Հունվար 2016

Թուրքիայում ազգային փոքրամասնություններին ուղղված բարեփոխումների փաթեթ է մշակվում

Թուրքիայում ազգային փոքրամասնություններին ուղղված բարեփոխումների փաթեթ է մշակվում

Թուրքիայի վերաբերյալ պարբերաբար հնչող մարդու հիմնարար իրավունքների խախտման մեղադրանքներին ի պատասխան երկրի կառավարությունը հապշտապ ձեռնամուխ է  եղել բարեփոխումների փաթեթի մշակմանը:

Թուրքական «Sondakika» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նշյալ բարեփոխումների թվում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված որոշ զիջումներ:

Մասնավորապես,  Վանի  Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ: Միջանկյալ նշենք, որ  Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարեկան 1 անգամ էր պատարագ մատուցվում: Այժմ նախատեսվում է վերացնել այդ սահմանափակումը:

Փոփոխություններ կկատարվեն նաև ազգային փոքրամասնություններին պատկանող անշարժ գույքի վերադարձման գործընթացում: (Խոսքը ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց պապերի ունեցվածքի վերադարձման մասին է-խմբ.) Միջոցներ կձեռնարկվեն գործընթացն արագացնելու և արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Նույն աղբյուրի համաձայն՝ բարեփոխումների փաթեթի շրջանակներում նախատեսվում են նաև քրդերի համար ծրագրվող փոփոխություններ: Քննարկվելու է ինքնաթիռներում քրդերեն ծանուցումներ կատարելու, բնակավայրերի անունների փոփոխման կարգն արագացնելու, որոշ վայրերում քրդերեն ցուցանակների տեղադրման նպատակահարմարթյունը: Նշվում է, որ քրդերեն կրթության հետ կապված հարցեր այս փաթեթի շրջանակներում չեն քննարկվելու:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}