Տարածաշրջան09:18, 18 Հունվար 2016
Թուրքիայում դպրոցի մոտ պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ
Սիրիային սահմանակից Թուրքիայի Քիլիս նահանգի դպրոցներից մեկի մոտ այսօր առավոտյան երեք արկ է պայթել: Ինչպես հայտնում է «Haber7» լրատվականը, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում աշակերտներ են եղել: Ոստիկանությունից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ կա 2 զոհ, 2 վիրավոր:
Դեպքի վայր է մեկնել Քիլիսի նահանգապետ Սուլեյման Թափսըզը: Իսկ Քիլիսի քաղաքապետ Հասան Քարան լրագրողներին տեղեկացրել է, որ դպրոցի ուղղությամբ նետված արկերը մեծ հավանականությամբ եղել են սիրիական կողմից:
Կազմակերպվել է դպրոցում գտնվողների շտապ տարհանում: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ստորաբաժանումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |