Տարածաշրջան07:36, 18 Հունվար 2016
Ւդիլում PKK-ականները 3 թուրք ոստիկան են սպանել, 4-ին` վիրավորել

Թուրքիայի Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են թուրքական ոստիկանության զրահամեքենան, ինչի հետևանքով մահացու վիրավորվել է 3 ոստիկան: Զրահամեքենայում գտնված ևս 4 ոստիկան վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Պայթյունից հետո շրջանում քուրդ գրոհայինների և թուրքական անվտանգության ուժերի միջև բախումներ են սկսվել:
Ըստ CNNTurk լրատվական ծառայության` PKK-ականները երկարափող զենքերով ու նռնականետերով հարձակվել են Իդիլի ժանդարմերիայի բաժանմունքի վրա: Ժանդարմերիային օգնության հասած ոստիկանական ուժերի և քուրդ զինյալների միջև ևս բախումներ են սկսվել, որոնք շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում:
Նշվում է նաև, որ հարևան Ջիզրեի շրջանից մեծ թվով զրահամեքենաներ ու անվտանգության աշխատակիցներ են տեղափոխվել Իդիլ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |