• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:01, 18 Հունվար 2016

Նոբելյան մրցանակակիր թուրք գրողը քննադատել է Թուրքիայում գիտնականների ձերբակալությունները

Նոբելյան մրցանակակիր թուրք գրողը քննադատել է Թուրքիայում գիտնականների ձերբակալությունները

Թուրք հայտնի գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը խստորեն դատապարտել է «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» խորագրով հայտարարության տակ ստորագրելուց հետո թուրք գիտնականների նկատմամբ սկսված  քրեական հետապնդումները: 

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Փամուքն իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Հանուն քրդերի խաղաղության հայտարարության տակ ստորագրած գիտնականների ձերբակալությունները մեծ հարված է Թուրքիայի` առանց այդ էլ սահմանփակված ժողովրդավարությանը: Հայտարարություն հրապարակելն ու դրա տակ ստորագրելը ժողովրդավարության հիմնական դրսևորումներից մեկն էր»:

Նշանավոր վիպասանն ասել է, որ չի պատկերացնում այնպիսի ժողովրդավարություն, որն արգելի գիտնականներին իրենց տեսակետները արտահայտել:

Փամուքը կարծիք է հայտնել, որ այս իրադարձությունների պատճառն այն է, որ Թուրքիայում միայն ընտրություններն են ժողովրդավարական և չկա այն համապարփակ ժողովրդավարությունը, որը կհարգի խոսքի ազատությունը, իշխանության տարանջատումը և համալսարանականների ազատությունները:

«Այնպիսի երկրում, որտեղ կառավարությունն իր որոշումը պարտադրում է գիտնականներին, լիարժեք ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող»,- եզրափակել է Փամուքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ: «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էր 1.128 թուրք գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները: Հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}