• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:41, 19 Հունվար 2016

Գերմանիայում Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ազգությամբ թուրք պատգամավորը

Գերմանիայում Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ազգությամբ թուրք պատգամավորը

Գերմանիայի Էսսինգլենի քաղաքապետարանի  մշակույթի վարչության, քաղաքային գրադարանի և արխիվի կողմից կազմակերպվող «52 x Esslingen» նախագծի շրջանակներում այս օրերին քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունենում: Նույն նախագծի շրջանակներում հունվարի 19-ին կանցկացվի «1915/1916 թթ. Հայոց ցեղասպանություն. երեկ և այսօր» խորագրով համաժողով:

Ըստ «Yeniposta.de» լրատվական կայքի` համաժողովին ելույթ կունենա Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, ով բազմիցս հանդես է եկել ցեղասպանության ճանաչման և դատապարտման օգտին:

Համաժողովին ելույթ կունենան նաև «Հայկական հարցը Թուրքիայում» գրքի հեղինակ թուրքագետ  Սիբիլլ Թելենը, Հրանտ Դինք ֆորումի կազմակերպիչ, լրագրող Օսման Օքքանը և գերմանահայ հայտնի արձակագիր Րաֆֆի Կանտյանը:

Համաժողովը կմեկնարկի Էսսինգլենի «Komma Komunalkino» կինոթատրոնում «Հրանտ Դինքի սպանությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրումով:

«52 x Esslingen» նախագծի շրջանակներում հունվարի 17-ին և 18-ին նույն կինոթատրոնում ցուցադրվել են հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` ցեղասպանության վերաբերյալ նկարահանած «Սպի» և Էրիկ Ֆիդլերի «Աղետ. ցեղասպանություն» ֆիլմերը:

Նշվում է նաև, որ քաղաքի թուրքական համայնքը պատրաստվում է այսօր կայանալիք համաժողովի ժամերին բողոքի ցույց անցկացնել ցեղասպանությանը նվիրված միջոցառումների դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}