• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:44, 19 Հունվար 2016

Իրաքի արտգործնախարար.«Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է»

Իրաքի արտգործնախարար.«Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է»

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին ընդունել է Բաղդադում  ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսին, Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարթինիին և Անգլիայի դեսպանի օգնական Բելինդա Լեվիսին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ hանդիպման ժամանակ Ջաֆերին անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:

Իրաքի արտգործնախարարը ցանկություն է հայտնել, որպեսզի նշյալ երեք  երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Իրաքին: «Իրաքյան տարածքում թուրքական զինուժի գտնվելու հանգամանքը մեծ անհագստություն է պատճառում, դա արդեն անտանելի է»,- հայտարարել է Ջաֆերին:

Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության համաձայն՝ Ջաֆերին նշել է, որ Իրաքի տարածքում թուրքական ուժերի ներկայությունը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ և ոչ մի կերպ չի տեղավորվում դրացիական հարաբերությունների շրջանակում:

Արտգործնախարարը նաև խնդրել է Անգլիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին ավելի ակտիվ դեր խաղալ Իրաքում թուրքական ներկայությունը դադարեցնելու գործում:

Ըստ Ջաֆերիի՝ իրենք փորձում են խնդիրը հարթել դիվանագիտական ճանապարհով, սակայն թուրքական կողմը դրական մոտեցում չի ցուցաբերում: «Թուրքիան պետք է անմիջապես Իրաքից դուրս բերի իր զինվորներին»,- հավելել է նախարարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}