Տարածաշրջան13:28, 20 Հունվար 2016
Երզնկայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնվել է գանձախույզների թիրախում

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգի Դեքիրմենքյոյ գյուղում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եղեղեցին վերջին օրերին զգալի վնասներ է կրել գանձ որոնողների գործողությունների հետևանքով:
1800-ականներին կառուցված եկեղեցին պատերին ու հատակին փորած անցքերի հետևանքով կիսավեր վիճակում է հայտնվել:
Գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրունը հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել են դեռևա 5 տարի առաջ:
Գյուրունը հաղորդել է, որ սրանից որոշ ժամանակ առաջ ժանդարմերիայի աշխատակիցները եկել և կողպել են եկեղեցու դուռը, սակայն դա էլ չի խանգարել գանձ որոնողների կողմից վերջին օրերին եկեղեցին մշտական կեցության վայրի վերածելուն:
Նշվում է, որ Երզնկա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցին պետք է վերակառուցվեր նահանգապետարանի կողմից, սակայն նահանգապետի փոխվելուց հետո այդ ուղղությամբ որևէ քայչ չի արվել:
Կայքը հաղորդում է նաև, որ եկեղեցու 2-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել, սակայն շենքը մեծամասամբ ավերված չէ, և վերանորոգման դեպում` հնարավոր է վերականգնել նախկին տեսքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |