Տնտեսական09:31, 20 Հունվար 2016
Թուրքիայում փոխում են սպառողական վարկերի տրամադրման կարգը

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է որ կառավարությունը պատրաստվում է փոփոխություն մտցնել սպառողական վարկերի տրամադրման կանոններում:
Նոր կանոնների համաձայն բանկերը, սպառողական վարկերի սահմանաչափերը որոշելիս, պետք է առաջնորդվեն վարկառուի եկամուտների չափով: Շիմշեքը նշել է, որ այդ քայլը կնպաստի կապիտալի վրա եղած ճնշման թուլացմանը սպառողների բավարարման տեսանկյունից:
Թուրքիայում նշյալ վարկավորումից օգտվում է 18 մլն քաղաքացի, իսկ վարկավորման ընդհանուր չափը հասել է 151 մլրդ լիրայի:
Թուրքական «Milliyet» թերթի կայքին այս հայտարարության շուրջ պարզաբանումներ տված ոլորտի մասնագետներից մեկը նշել է, որ սպասվելիք փոփոխությունը բանկերին թույլ կտա վարկառուներին բաժանել երկու խմբի` ռիսկային և ոչ ռիսկային: Դրա արդյունքում բանկերը կկարողանան պարտաճանաչ հաճախորդներին տրամադրվող սպառողական վարկերի դիմաց ավելի քիչ դոտացիաներ առանձնացնել:
Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կնվազեցնի կապիտալ-վարկավորում հարաբերակցությունում առկա բացասական բալանսը :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |