Տարածաշրջան09:09, 20 Հունվար 2016
Թուրքիայի Սիլոփի շրջանում շենքերի պատերին «Հայ բճեր» գրություն է հայտնվել (լուսանկարներ)

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանակարները դաժան տեսարաններ են պատկերել:
Պարետային ժամը, որը սկսվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, դադարեցվել է մասնակի՝ շուրջօրյա պարետային ժամը փոխարինվել է գիշերայինով: Բնակիչները կարող են փողոց դուրս գալ առավոտյան 05:00-ից մինչև 18:00-ը:
Թուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, որ պարետային ժամը հանվելուց հետո անգամ ժողովուրդը դուրս չի գալիս տներից՝ վախենալով դիպուկահարներից: Սիլոփիի շրջանում որոշ շենքերը ավերվել են, 7 թաղամասում ջրի և կոյուղու ցանց ամբողջությամբ ոչնչացվել է:
Թերթը գրում է, որ ուշադրության են գրավում հատկապես շենքերի պատերին արված գրությունները. «Հայ բճեր», «Յալչընհանի թիմ», «PÖH» (Ոստիկանության հատուկ գործողություններ): Փողոցներում լիքն են կենդանիների դիակները, որոնք, ըստ բնակիչների տեղեկությունները, կամ գնդակահարվել են կամ սատկել սովից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |