• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 07:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային13:08, 21 Հունվար 2016

ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը

ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը

ԱՄՆ-ում լույս է տեսել 2007թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի  մասին պատմող առաջին ծավալուն կենսագրական վեպը:

Թուրքական «T24» լրատվակայքի համաձայն՝ Մաուրին Ֆրիլեիի կողմից անգլերեն թարգմանված գրքի թուրքերեն տարբերակը կոչվում է «Հրանտ», հեղինակը Թուբա Չանդարն է: Անգլերեն թարգմանությունը լույս է տեսել «Hrant Dink: An Armenian Voice of the Voiceless in Turkey / Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» վերնագրով: Ըստ աղբյուրի՝ 736 էջանոց թուրքերեն գիրքը թարգմանվել է կրճատումներով և անգլախոս ընթերցասերին կներկայացվի  ընդամենը 403 էջից բաղկացած աշխատության տեսքով:

Գրքի հեղինակ Թուբա Չանդարը երեք տարի է աշխատել Դինքի կենսագրական տվյալները, նրա մասին մտերիմների, հարազատների ու ծանոթների հուշերը, նրա սակավաթիվ ստեղծագործություններն ու ինքնակենսագրական նշանակության հոդվածներն ի մի բերելու ուղղությամբ: Այդ ընթացքում հեղինակը հանդիպել է 125 հոգու հետ, կատարել շուրջ 200 ձայնագրություն:

Գիրքը թուրքերենով լույս է տեսել 2010թ. սեպտեմբերի 15-ին՝ Հրանտի Դինքի ծննդյան օրը և կարճ ժամանակում հայտնվել Թուրքիայում ամենաշատ կարդացվող գրքերի ցուցակի առաջին հորիզոնականներում:

Կենսագրականի անգլերեն թարգմանության էլեկտրոնային տարբերակն արդեն վաճառվում է Amazon.com կայքում, իսկ տպագրված տեսքով գիրքը գրախանութներում կհայտնվի հունվարի 31-ից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}