• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 08:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:57, 21 Հունվար 2016

Դավութօղլուն կրկին մեղադրել է Ռուսաստանին և պաշտպանել Սիրիայի չափավոր ընդդիմության շահերը

Դավութօղլուն կրկին մեղադրել է Ռուսաստանին և պաշտպանել Սիրիայի չափավոր ընդդիմության շահերը

Շվեյցարական Դավոս քաղաքում «Թուրքիայի համաշխարհային դերը» խորագրով  ժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է տարածաշրջանային զարգացումների մասին: Նա ներկայացրել է մի շարք պայմաններ, որոնց առկայության դեպքում պատրաստ է աջակցել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև նախատեսվող բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, վարչապետի ներկայացրած պայմաններից մեկը բանակցություններում Սիրիայի չափավոր ընդդիմության պատշաճ ներկայացվածությունն  է, ինչպես նաև ահաբեկչական խմբերի ներկայացուցիչների մասնակցության բացառումը:

Դավութօղլուն Սիրիայի իշխանությունների հետ բանակցող կողմ դիտարկում է միայն ընդդիմադիր Սիրիայի ազգային կոալիցիային՝  նշելով, որ այլ խմբերի, այդ թվում նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (YPG), մասնակցությունն իրենց համար ցանկալի չէ:

Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին Սիրիայի քրդական ուժերի մասնակցությանը, ապա Դավութօղլուն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցող YPG-ն, եթե ցանկանում է բանակցությունների սեղանի շուրջ նստել, կարող է տեղ զբաղեցնել Ասադի կողքին: Ըստ Թուրքիայի կառավարության ղեկավարի՝ իրենք չեն խառնվում այն հարցին, թե իշխանությունների կողմից ովքեր են մասնակցելու բանակցություններին:

Խոսելով Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Ռուսաստանի ներգրավվածության մասին՝ Դավութօղլուն շեշտել է, որ Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածում են այն չափավոր ուժերին, որոնց աջակցում է Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Թուրքիայի վարչապետը, նշելով, որ ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային պարտավորվածություն, կոնսենսուս և համակարգում է հարկավոր, ափսոսանք է հայտնել, որ ռուսական ինքնաթիռները ԻՊ-ի փոխարեն թիրախ են ընտրում չափավոր ուժերին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}