Քաղաքական08:36, 21 Հունվար 2016
«Էրդողանի անմտության պատճառով հիմա Թուրքիայում քաոս է առաջանում»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) սխալների պատճառով երկիրը ծանր տնտեսական դրության մեջ է հայտնվել: Նման դիտարկում է արել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեյիթ Թորունը:
Ըստ թուրքական «Yeniçağ Gazetesi» թերթի կայքի՝ պատգամավորը մասնավորապես նշել է, որ Թուրքիային առաջիկայում շատ դժվար օրեր են սպասվում՝ թե ֆինանսական, թե տնտեսական և թե անվտանգության տեսանկյունից:
«Կենտրոնական բանկի դրամային քաղաքականությունը ձախողվել է: Կենտրոնական բանկը կորցրել է իր անկախությունը: Մեր զբոսաշրջությունն անկում է ապրում, անվտանգություն ասվածն այլևս գոյություն չունի: Նախագահի անմտության պատճառով հիմա Թուրքիայում մի անհավանական քաոս է առաջանում»:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ առաջիկայում երկրին շատ ավելի դժվար ժամանակներ են սպասվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |