Քաղաքական07:42, 22 Հունվար 2016
Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Իսրայելին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով պաղեստինցիներին պատկանած 1.545 դյոնում (154 հա) տարածքի կցումը իսրայելական բնակավայրին:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` Պաղեստինի Էրիհա քաղաքի մոտակայքում գտնվող հողատարածքը, որն անցել էր իսրայելական ուժերի վերահսկողության տակ, բռնակցվել է հարևանությամբ գտնվող իսրայելական մի բնակաբայրի: Աղբյուրը նշում է, որ այդ գործընթացը կատարվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Մոշե Յալոնի ցուցումով:
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք պաղեստինցիներին պատականող և իսրայելական օկուպացիայի տակ գտնվող 1.540 դյոնում տարածքի բռնակցումը: Նման գործողությունները, որոնք խաթարում են երկու երկրների միջև խնդիրների լուծման մթնոլորտը, որևէ կերպ ընդունելի չեն միջազգային իրավունքի տեսանկյունից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |