Տարածաշրջան13:28, 22 Հունվար 2016
Թուրք հաքերները կոտրել են Իսրայելում Ռուսաստանի դեսպանության պաշտոնակայքը

2015թ. նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով երկու երկրների միջև ծագած լարվածությունը շարունակվում է: Այն դրսևորվում է նաև փոխադարձ կիբեր հարձակումների տեսքով:
Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ թուրք հաքերների թիրախում այս անգամ հայտնվել է Իսրայելում Ռուսաստանի դեսպանության պաշտոնակայքը: Թուրք և ադրբեջանցի հաքերներից կազմված խումբը կարճ ժամանակով տիրացել է կայքին և գլխավոր էջում տեղադրել թուրքերին, թուրքմենների և ադրբեջանցիներին վերաբերող նյութեր:
Ռուսաստանի դեսպանությունը անմիջապես արգելափակել է կայքը և վերաբացել լիովին վերականգնելուց հետո: Նշվում է, որ այս կիբեր հարձակումը ստանձնել է ադրբեջանական «Börteçine» հաքերային թիմը: Աղբյուրը պնդում է, որ մինչ այժմ թուրք հաքերները շատ ավելի ակտիվ են գործել, քան ռուսները և կիբեր միջավայրում բավական մեծ վնաս են հասցրել ռուսական կողմին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |