Մարզական08:23, 25 Հունվար 2016
Թուրքիայում կայանալիք ևս մեկ սպորտային առաջնություն չեղյալ է հայտարարվել

Թուրքիայում կայանալիք ևս մեկ սպորտային առաջնություն չեղյալ է հայտարարվել: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկատվությամբ՝ պատճառը երկրում տիրող ահաբեկչական մթնոլորտն է:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ 2016թ. մարտին Էրզրումում կկայանա քյորլինգի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Նշվում է, որ Էրզրումում նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտվել էին:
Սակայն քյորլինգի համաշխարհային ֆեդերացիան (WCF) անցյալ շաբաթ գրավոր տեղեկացրել է թուրքական կողմին, որ ահաբեկչության վտանգի պատճառով առաջնությունը Թուրքիայում չի կայանա:
Աղբյուրի համաձայն՝ այս լուրը շոկային ազդեցություն է ունեցել Էրզրումի և թուրքական մարզական աշխարհի ներկայացուցիչների վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ , որ Հոկեյի միջագային ֆեդերացիան հարժարվել է 2Բ կարգում կանանց հոկեյի աշխարհի առաջնությունը Թուրքիայում անցկացնելու ծրագրից: Նշյալ առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2016թ. փետրվար 29-ից մարտի 6-ը՝ Անկարայում: Թուրքիայի փոխարեն առաջնությունն անցկացնելու իրավունքը տրվել է Իսպանիաին: Ֆեդերացիան նման որոշում էր կայացրել՝ հիմնվելով մի շարք երկրներ դիմումների վրա, որոն Թուրքիայում կատարվող ահաբեկչությունների պատճառով չէին ցանկացել այցելել այդ երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |