Տարածաշրջան13:30, 26 Հունվար 2016
Թուրքիայում Իրանի դեսպանը թուրքական կողմին կոչ է արել օժանդակել Ասադին

Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Ալի Ռըզա Բիքդալին Թուրքիային կոչ է արել օժանդակել Սիրիայի կառավարությանը, այնտեղ ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Ըստ թուրքական «Anladik» լրատվակայքի`Բիքդալին իր խոսքում ընդգծել է, որ եթե Թուրքիան սկսի օժանդակել Ասադի ռեժիմին, ապա գոյություն ունեցող ահաբեկչական խմբավորումները կցրվեն: Նա շեշտել է, որ աջակցելով Ասադին, Թուրքիան մասնավորապես հարված կհասցնի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) գործունեությանը:
«ԺՄԿ-ն էլ Սիրիայում գործող ուրիշ խմբավորումների նման խմբավորում է: Չպետք է մոռանալ, որ Սիրիայում պետություն գոյություն ունի: Եթե պետությանը օգնություն ցուցաբերեն, ապա ինքնաբերաբար այլ խմբավորումներն էլ կվերանան»:
Վերջում նա տեղեկացրել է, որ 2016թ. փետրվարին Իրանի Արտաքին գործերի փոխնախարարը կայցելի Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |