Տարածաշրջան11:40, 27 Հունվար 2016
Դիարբեքիրում ընդլայնվել է պարետային ժամի աշխարհագրությունը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ավելի վաղ հայտարարված պարետային ժամը թուրք-քրդական չդադարող բախումների պատճառով ընդլայնվել է՝ ներառելով մեկ պողոտա և հինգ թաղամաս՝ Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ թաղամասերը:
Թուրքական «haberler» լրատվակայքի հաղորդմամբ` թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա:
Սուր շրջանի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ պարետային ժամը նշյալ թաղամասերում հայտարարվել էին դեռևս 2015թ. դեկտեմբերի 2-ից: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները, որոնք ներկայացվում են որպես ահաբեկիչներ, ըստ վերոնշյալ հայտարարության, շրջանի մի շարք թաղամասերում կառուցել են բարիկադներ, որոնք խոչըդոտում են շրջանի առողջապահական, կրոնական, կրթական, առևտրական և մի շարք այլ ոլորտների գործունեությունը: Ընդգծվում է, որ պարետային ժամի ընդլայնումը, իրականացվել է նաև շրջանում ապրող մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |