Տնտեսական07:39, 29 Հունվար 2016
Իրանի 2-րդ խոշոր բանկը մտադիր է Թուրքիայում մասնաճյուղ բացել

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Pasargad» բանկը նախատեսում է մասնաճյուղ բացել հարևան Թուրքիայում: Ինչպես հայտնում է թուրքական «milliyet» պարբերականը, Իրանի 2-րդ խոշոր բանկը հանդիսացող «Pasargad»-ի ղեկավար խորհրդի անդամ Մոստաֆա Բեհեսհթիրոյը նշել է, որ իրենք այժմ քննարկում են ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Իսպանիայում, Գերմանիայում և Չինաստանում իրենց բանկի ներկայացուցչություններ ունենալու հարցը:
Նրա տեղեկացմամբ՝ իրանական նշյալ բանկն իր ակտիվում ունի 19 մլրդ դոլար:
«Դոլարի և նավթի սակագների տատանումները մեզ վրա բացասական ազդեցություն ունեցան: Եթե դրանք չլինեին, մեր ամբողջական բյուջեն կկազմեր 70 մլրդ դոլար: Ֆինանսական առումով մենք երկրորդ տեղում ենք Մելլաթ բանկից հետո»:
Իրանական բանկի թուրքական մասնաճյուղի հնարավոր բացումը, կապվում է վերջերս Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |