• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:51, 29 Հունվար 2016

2015թ. Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 1.61%-ով

2015թ. Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է 1.61%-ով

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալների համաձայն՝ 2015թ. Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.61 տոկոսով: Ընդհանուր առմամբ ողջ տարվա ընթացքում օտարազգի զբոսաշրջիկների այցելությունների թիվն այս երկիր կազմել  է 36.244.632:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկատվությամբ՝ միայն դեկտեմբերին զբոսաշրջիկների թիվը նվազել է  7.29 տոկոսով՝ կազմելով 1.46 մլն մարդ:  Մասնագետների պնդմամբ՝ այդ միտումը հիմնականում պայմանավորված է երկրում անվտանգության ցածր մակարդակով:

2015թ. ընդհանուր  առմամբ Թուրքիա է այցելել 3.65 մլն ռուսաստանցի, մինչդեռ 2014թ. այդ ցուցանիշը կազմում էր 4.48 մլն , այսինքն՝  ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.53 տոկոսով: Որպես այս  անկման հիմնական պատճառ նշվում է Ռուսաստանի  տնտեսական վիճակի վատթարացումն ու քաղաքացիների անվճարունակությունը: Իսկ տարեվերջին սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվում ավելի կտրուկ անկում գրանցվեց: Դեկտեմբերին այս ցուցանիշը նվազեց 46.87 տոկոսով՝  հասնելով 25.485-ի:

2015թ.  նվազել է նաև Չինաստանից (39 տոկոս), Իտալիայից (27 տոկոս), Ֆրանսիայից (18 տոկոս)  Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը:

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ապահոված եկամուտը 2014թ. կազմել է 29.6 մլրդ դոլար, իսկ 2015թ. ՝ 27 մլրդ: Ենթադրվում է, որ 2016թ. այդ ցուցանիշը չի փոփոխվի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}