Տարածաշրջան13:34, 29 Հունվար 2016
Պաշտոնական. Թուրքիայում զինված բախումների հետևանքով տուժել է 220 000 ընտանիք

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ- AKP) «Ահաբեկչության դեմ պայքարի և ներքին անվտանգության» վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքը տեղեկացնում է, որ հաշվետվությունը ներկայացրել է ներքին գործերի նախարար Էֆքան Ալան՝ հունվարի 8-10 Աֆյոնում տեղի ունեցած կուսակցական ճամբարի շրջանակներում:
Հաշվետվությունը վերաբերում է մասնավորապես Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններին (Սուր, Սիլոփի, Նուսայբին, Ջիզրե): Ըստ այդմ՝ նշյալ շրջաններում տեղի ունեցող զինված բախումների հետևանքով մինչ օրս տուժել է շուրջ 220.000 ընտանիք, գաղթել է 93.000 քաղաքացի, զանազան վնասներ է կրել շուրջ 10.300 արհեստանոց ու առևտրի կենտրոն:
Հաշվետվությունում տեղ գտած տվյալների համաձայն՝ բախումների ընթացքում թուրք ուժայինների կողմից սպանվել է 529 քուրդ զինյալ, իսկ թուրքական կողմը ունեցել է 22 զոհ և 259 վիրավոր: Ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով 61 ՏԻՄ նախագահ և խորհրդարանի անդամ է հեռացվել աշխատանքից, որոնցից 23-ը ձերբակալվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |