Տարածաշրջան07:02, 01 Փետրվար 2016
Ռուսական օդուժին զսպելու համար Թուրքիան «Patriot» կտեղակայի սիրիական սահմանին

Թուր-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիան փորձում է մեծացնել իր սահմանների անվտանգությունը:
Մասնավորապես, թուրքական «Akşam» թերթի կայք տեղեկացնում է, որ քայլեր են ձեռնարկվում՝ երկրում նորից տեղակայելու հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Patriot» հրթիռային համակարգեր, որոնք ավելի վաղ (2015թ. ամառ) Թուրքիայից դուրս էին բերվել:
Նշվում է,որ Անկարայի առաջարկով թուրք-սիրիական սահմանին կտեղակայվեն ԱՄՆ-ին և Գերմանիային պատկանող «Patriot» ՀՕՊ համակարգեր: Ներկայումս Թուրքիայում են գտնվում միայն իսպանական հրթիռային համակարգերը: Բացի այդ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված են ԱՄՆ-ին պատկանող «TAAHD» հրթիռային համակարգերը:
Անկարայի կարծիքով՝ Թուրքիայից «Patriot» համակարգերի՝ դուրսբերումից հետո Ռուսաստանը տարածաշրջանում ավելի համարձակ ու ազատ գործողություններ է դիմում:
Աղբյուրի համաձայն՝ նոյեմբերի 24-ին սահմանի խախտման պատրվակով ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ՆԱՏՕ-ն կրկին Թուրքիայի տարածքում ՀՕՊ համակարգեր տեղադրելու որոշում է կայացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |