Տարածաշրջան07:14, 01 Փետրվար 2016
Թուրքիայի արտգործնախարարը ռուսական կողմին անուղղակիորեն ստախոս է անվանել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, անդրադարձել է ռուսական ինքնաթիռի սահմանախախտությանը, որն իրենց պնդմամբ տեղի է ունեցել ունվարի 29-ին:
Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ևս արձանագարել է Թուրքիայի օդային տարածքի խախտումը:
«Ռուսաստանը ևս մեկ անգամ խախտել է մեր օդային սահմանը` չնայած մեր ռուսերեն և անգլերեն զգուշացումներին: Դա միայն մենք չենք արձանագրել, Իսպանիայում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը նույնպես արձանագրել է: ՆԱՏՕ-ն հայտարարություն է արել: Մենք էլ դեսպանին կանչել ենք նախարարություն և մեր բողոքը հայտնել: Պարզ ասել ենք, որ եթե սրանից հետո նման խախտումներ լինեն, ապա հետևանքներ նույնպես կլինեն»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ դեպքի առնչությամբ ռազմական խողովակներով տեղեկատվություն են փոխանցում Ռուսաստանին:
«Հույս ունեմ, որ Ռուսաստանն ավելի պատասխանատու վերաբերմունք կցուցաբերի այս թեմային և կասի ճշմարտությունը: Նախորդ անգամ էլ երբ ինքնաթիռը խոցել եինք, Ռուսաստանը հայտարարեց, թե խախտում չի եղել: Մինչդեռ ռուսական օդուժին պատկանող ինքնաթիռի կողմից սահմանի խախտումը հստակ արձանագրվել էր: Ողջ տեղեկատվությունը փոխանցվում է ռազմական խողովակներով: Ճշմարտության հերքումը վերջին ժամանակներս դարձել է Ռուսաստանին բնորոշ վարվելակերպ»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |