Տնտեսական12:28, 02 Փետրվար 2016
2015թ. Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը 2014-ի համեմատ նվազել է 1.6%
Թուրքիա այցելող գերմանացի զբոսաշրջիկների թիվը 2015թ. ավելացել է, բայց ընդհանուր առմամբ նվազել է տուրիստների թիվը: Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվակայքը, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջիկության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ 2014թ համեմատ 2015թ. Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է 1.6 տոկոսով և կազմել է 36 մլն 244.632: Մինչդեռ այց ցուցանիշը 2014-ին կազմում էր 36 մլն 837.900, իսկ 2013-ին` 34 մլն 910.098:
Թուրք և օտարերկրյա մասնագետները Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ են համարում Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) առկա տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև վերջին ժամանակներս Թուրքիայի արևելյան շրջաններում տեղի ունեցող բախումները:
Նշվում է, որ 2015թ. Գերմանիայից Թուրքիա էր մեկնել 5 մլն 580.792, 2014-ին՝ 5 մլն 250.356, իսկ 2013-ին` 5 մլն 41.323 զբոսաշրջիկ: 2015թ. Թուրքիա մեկնած զբոսաշրջիկներն ամենաշատը գնացել են Ստամբուլ, Անթալիա, Էդիրնե (պատմ. Ադրիանապոլիս), Մուղլա և Արթվին (պատմ. Արդվին) քաղաքներ:
Ընդհանուր առմամբ նախորդ տարի ամենաշատ թվով զբոսաշրջիկներ Թուրքիա մեկնել են Իսլանդիայից, ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Հունգարիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, Իսրայելից, Սաուդյան Արաբիայից, Դանիայից, Ավստրալիայից, Իրաքից, Բոսնիա և Հերցոգովինայից և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |