Տնտեսական13:56, 02 Փետրվար 2016
Թուրքիայում վաճառքի է հանվել շուրջ 1.300 հյուրանոց
Թուրքիայում վերջին շրջանում տիրող ներքին լարված իրավիճակն ու տնտեսական լճացումը մեծ վնաս են հասցրել զբոսաշրջության ոլորտին: Թուրքական «Zaman» թերթը տեղեկացնում է, որ ոլորտում գործունեություն ծավալող բազմաթիվ թուրք գործարարներ հայտնվել են սնանկացման եզրին: «Հյուրանոցատերերի մեծ մասը չի կարողանում վճարել իր բիզնեսը զարգացնելու համար վերցրած վարկերը, ինչի պատճառով էլ հարկադրված է դուրս գալ ոլորտից», - մեկնաբանում է գործարար Իսմաիլ Օզը:
Վերջին ամիսների ընթացքում վաճառքի է հանվել Էգեյան և Միջերկրական ծովերի ափերին տեղակայված շուրջ 1300 հյուրանոց: Բոլոր այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը հատում է 30 մլրդ լիրայի ( մոտ 10 մլրդ դոլար) սահմանը:
Տուրիզմի մայրաքաղաք համարվող Անթալիայում այցելուների բացակայության պատճառով արդեն 4 ամիս է՝ մեծ թվով հյուրանոցներ փակ են: Այստեղ վաճառքի է հանվել 410 հյուրանոց, որոնցից 120-ը՝ 5 աստղանի: Իզմիրում վաճառվում է 203 մեծ և փոքր հյուրանոց, հյուրատուն ու հանգստի գոտի, Այդընում՝ 162, Բալըքէսիրում ՝ 139, Չանաքքալեում՝ 35:
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից Մեհմեթ Իշլերի կարծիքով՝ ընթացիկ տարում զբոսաշրջիկների ընդհանուր թիվը և եկամուտները կնվազեն ևս 35 տոկոսով:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական ճգնաժամի պատճառով դադարել է ռուս զբոսաշրջիկների հոսքը, մինչդեռ նախկինում տարեկան ավելի քան 4 մլն ռուս զբոսաշրջիկ էր այցելում Թուրքիա: Սուլթանահմեթի պայթյունից հետո գերմանական զբոսաշրջային ընկերությունները դադարեցրել են թուրքական տուրերը, գերմանացիները խուսափում են այդ երկիր այցելելուց:
Անգլիան կոչ է անում իր քաղաքացիներին վաճառել Թուրքիայում ունեցած ամեն ինչ և հեռանալ այդ երկրից: Անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայից խուսափում են նաև եվրոպական մյուս երկրները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |