• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 05:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:52, 02 Փետրվար 2016

Իտալիան համաձայնել է. Թուրքիան ԵՄ-ից կստանա 3 մլրդ եվրո

Իտալիան համաձայնել է. Թուրքիան ԵՄ-ից կստանա 3 մլրդ եվրո

Իտալիան այլևս չի  արգելափակի Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելու վերաբերյալ ԵՄ-ի ծրագիրը: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկատվությամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենզին:

«Մենք կաջակցենք Թուրքիային՝ մարդկանց կյանքերը փրկելու համար», - նշել է վարչապետը: Աղբյուրի համաձայն՝ անհրաժեշտ տեխնիկական աշխատանքների ավարտից  հետո Թուրքիային տրամադրվելիք ողջ գումարն արդեն լիովին հասանելի կլինի օգտագործման համար:

Նշվում է, որ դեպի Եվրոպա փախստականների հոսքը կանխելու պայմանով Թուրքիային տրամադրվելիք նշյալ ֆինանսական օգնությունից 1 մլրդ եվրոն կհատկացվի Եվրամիության (ԵՄ) բյուջեից: Մնացած 2 միլիարդը կապահովվի եվրոպական երկրների պետական բյուջեներից:

Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցության առյուծի բաժինը կհատկացնեն Գերմանիան (427.5 մլն եվրո), Անգլիան (327.6 մլն եվրո), Ֆրանսիան (309.2 մլն եվրո), Իտալիան (224.9 մլն եվրո):


Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 29-ին Թուրքիա- ԵՄ գագաթաժողովի ժամանակ Բրյուսելը պարտավորվել էր 3 մլրդ եվրո տրամադրել Թուրքիային` փախստականների հումանիտար կարիքները հոգալու և նրանց իր տարածքում պահելու նպատակով: Սակայն Իտալիան արգելափակել էր ԵՄ նշյալ որոշումը՝ պնդելով, որ Անկարան անհրաժեշտ միջոցները չի ձեռնարկել սահմանային հսկողությունը խստացնելու և գաղթականների հոսքը դադարեցնելու ուղղությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}