Տարածաշրջան09:10, 03 Փետրվար 2016
Թուրքիայում կանխվել է ահաբեկչություն

Թուրքիայի Այդըն քաղաքում իրավապահների կողմից ձերբակալվել է 2 ահաբեկիչ, որոնք Հունաստանից անցել էին Այդըն և պատրաստվում էին ուղևորվել Անկարա: Ոստիկանությունը պարզել է, որ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել մայրաքաղաք:
Ըստ թուրքական «Kanalahaber.com» լրատվական կայքի` կասկածյալ ահաբեկիչներից մեկը եղել է 1996 թվականին թուրք հայտնի գործարար Օզդեմիր Սաբանջըի սպանությունն իրագործած Իսմայիլ Աքքոլը: Նա 20 տարի շարունակ գտնվում էր հետախուզման մեջ: Մյուս ահաբեկիչը, որը կին է եղել, նախկինում մասնակցել է Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գրասենյակի վրա հարձակմանը:
Նրանց պայուսակների միջից զննությամբ հայտնաբերվել է զենքեր, պայթուցիկ նյութեր և ահաբեկչություն կազմակերպելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ պարագաներ:
Պարզվել է, որ սույն անձինք անդամակցում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված DHKP-C (Ժողովրդի փրկության հեղափոխական կուսակցություն-ճակատ) խմբավորմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |