Մշակութային09:00, 05 Փետրվար 2016
Թուրքիայում դերսիմահայերի կոտորածները պատմող նոր գիրք է հրատարակվել

Թուրքիայիում տեղի է ունեցել պատմաբան, հասարակագետ և գրող Քազըմ Գյունդողանի «Վանականի թոռները. Դերսիմահայեր-1» գրքի շնորհանդեսը:
Թուրքական «Evrensel.net» կայքի վկայությամբ՝ գիրքը պատմում է 1895թ. հայերի կոտորածների, 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես, օրինակներով ու փաստեր են ներկայացվում Դերսիմի հայ բնակչության գույքի յուրացման, հայոց լեզվի, կրոնի, մշակույթի ոչնչացման փորձի, իրենց պատմական հայրենիքից վտարման մասին:
Գյունդողանը գրքում անդրադառնում է այն հանգամանքին, որ ցեղասպանության ժամանակ դերսիմահայերի մեծ մասն իր կյանքը փրկելու համար հարկադրված է եղել հրաժարվելու իր կրոնից, ունեցվածքից, հասարակական դիրքից:
«Երբ դերսիմահայերը հետ են վերադարձել, պարզվել է, որ իրենց նախկին բանվորները տիրացել են իրենց ունեցվածքին: Ուստի ստիպված են եղել վարձու աշխատող դառնալ իրենց պատկանող հողերում»,-ասվում է գրքում:
Աշխատության մեջ տեղ են գտել նաև 1937-38թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ ողջ մնացած Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները: Գյունդողանը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում կանգուն մնացած միակ ուխտատեղին՝ հալվորի Սուրբ Կարապետ վանական համալիրը այդ տարիներին ավերվել է ռմբակոծության հետևանքով:
Նշենք, որ Քազըմ Գյունդողանը հեղինակն է նաև «Երկու բուռ մեղք. Դերսիմի կորած աղջիկները: Աղջիկների կոտորածը» ("İki Tutam Suç. Dersimin Kayıp Kızları. Tertele Çenequ") և «Հայ-վայի ժամանակը» (Hay vay zamanı) փաստավավերագրական ֆիլմի: Վերջինս 2013թ. տեղի ունեցած Անթալիայի 50-րդ միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |