Տարածաշրջան14:11, 08 Փետրվար 2016
ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերի մասնակցությանբ Միջերկրական ծովում զորավարժություններ են տեղի ունեցել

Թուրքիայի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի մշտական ռազմածովային ծառայողական խմբի մասնակցությամբ, Միջերկրական ծովում փետրվարի 1-4 ընկած ժամանակահատվածում զորավարժություններ են տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է թուրքական «bugun» թերթի կայքը, զորավարժության ժամանակ Թուրքիայի ռազմածովային ուժերը օգտագործել են «Gökçeada (F-494)» տիպի ֆրեգատ, « Mızrak» « Zıpkın» տիպի ռազմական հարձակվողական նշանակության մոտորանավակներ, «Atılay» տիպի սուզանավ և մեկ ծովային պարեկություն իրականացնող ինքնաթիռ:
Իսկ ՆԱՏՕ-ի ուժերը զորավարժությանը ներկայացված են եղել Գերմանիայի ռազմածովային ուժերին պատկանող «Bonn» հրամանատարական նավով, Կանադային ռազմածովային ուժերին պատկանող «Frederıcton» և «Barbaros» ֆրեգատներով:
Զորավարժության շրջանականերում անցկացվել են նաև նավաշինության, օդային պաշտպանության և սուզանավների պաշտպանական դասընթացներ:
Թուրքական աղբյուրը նշյալ զորավարժությունները որակում է, որպես ուժի ցուցադրություն, հաշվի առնելով վերջին ժամանակներս ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը և տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ազդեցության մեծացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |